«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները

Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները
27.09.2013 | 16:40

Բուսաբանական այգու հետ համատեղ «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը մշակել է մի ծրագիր, որի համաձայն ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Այդ ցուցահանդեսների միջոցով ոչ միայն հանրությանը կներկայացվի հայկական մշակույթը, այլև կբարձրաձայնվեն Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի ծրագրերի տնօրեն Մառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: «Մենք այսուհետև շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու էկոլոգիական խնդիրներին և որոշեցինք դա անել ցուցահանդեսների միջոցով»,-ասաց նա և նշեց, որ Երևանի Բուսաբանական այգին երկար տարիներ ոռոգման համակարգ չունի, ուստի թերթը որոշել է կազմակերպել ցուցահանդես-վաճառք և ստացված հասույթով օգնել այգուն` լուծելու ջրամատակարարման խնդիրը:

Տեղեկացանաք, որ այսօր, 18.00-ին, Բուսաբանական այգում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք, այն կշարունակվի վաղը` 12.00-ից մինչև 18.00-ը: Կներկայացվեն Նկարիչների միության լավագույն նմուշները. «Եթե այս նախագիծը հաջողությամբ իրականացվի, կփորձենք աշխատանք տանել նաև Հայաստանի տարբեր վայրերում գտնվող այն տնկիների վերականգնման ուղղությամբ, որոնք տարիներ շարունակ հատման են ենթարկվել և հայտնվել կարմիր գրքում»,-ասաց բանախոսը: Մ. Աբրահամյանի խոսքով, տուրիստական սեզոնը դեռ չի փակվել, և քանի որ մինչև հոկտեմբերի վերջ տուրիստների հոսք դեռ ունենում ենք, ուստի, իրենք նպատակ են դրել միջոցառման միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել նաև հայկական մշակույթի վրա. «Շատերն այսօր ցուցահանդես չեն գնում, իսկ այսպիսով հետաքրքրություն կառաջանա. Կլինի ցուցահանդես-վաճառք , կցուցադրվեն հիմնականում բնապատկերներ, միևնույն ժամանակ կփորձենք վերոնշյալ խնդրին լուծում տալ: Սա կլինի ուշադրություն և՛ մեր մշակույթին, և՛ մեր էկոլոգիային»,-ասաց բանախոսը` հավելելով, որ այս ծրագիրը լինելու է շարունակական:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ